Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվական կայքերը, օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հաղորդագրության՝ 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը ներկայումս բժիշկների վերահսկության տակ է։
Պարզէ դարձել, որ նման անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի է բնակվում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծնվել է 1961-ին, այլ տեղեկություններ չկան: