տուն Լուրեր Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

113
0

zakir

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, որ ի պատասխան իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանային գոտում գտնվող բնակավայրերի ռմբակոծության, Ադրբեջանն ի վիճակի է ոչնչացնել հայկական ցանկացած բնակավայր կամ ռազմական օբյեկտ։

«Թշնամու հետ պետք է խոսել նրա լեզվով, ինչն էլ մենք անում ենք։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ Ադրբեջաժի ԶՈՒ-ն անմիջապես արձագանքում է պատասխան կրակով, և թշնամի ուժերը, կրելով կորուստներ, դադարեցնում են կրակը», — հոխորտացել է Հասանովը։ «Մենք էլ կարող ենք գործել Հայաստանի նման։ Կարող ենք ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ և բնակավայր նրա տարածքում։ Դրա համար բոլոր հնարավորություններն ունենք», — ասել է հարևան պետության ՊՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ նմանատիպ «բարձրագոչ» հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար հնչեցնում են այն ժամանակ, երբ շփման գոտում ունենում են լուրջ կորուստներ։