Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքում» գրել է. «ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որն ասելիք չուներ, մեղադրեց իսլանդացի զեկուցողին Ադրբեջանին նվաստացնելու համար, հայկական պատվիրակության անդամներին մեղադրեց ելույթ ունենալու համար, ապա պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին »: