Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Թուրքիա: Զաքիր Հասանովը այսօր կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեթ Օզալի հետ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Այսօր Հասանովին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Բացի այդ, նախարարն այցելելու է պաշտպանական ոլորտում գործող TAİ և ASELSAN ընկերություններ, որոնք առաջատար են զենք և զինամթերք արտահանելու հարցում: