տուն Աշխարհ Ադրբեջանի մաքսատանը վրացերեն գրքեր են այրել

Ադրբեջանի մաքսատանը վրացերեն գրքեր են այրել

303
0

Ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը, հղում անելով Ադրբեջանի մաքսային ծառայությանը, գրում է, որ ոչնչացվել է «օգտագործման համար ոչ պիտանի, անհայտ ծագման ապրանք, նաև ապրանք, որի շրջանառությունն արգելված է»:

Ադրբեջանական haqqin.az-ի տեղեկությունը հաղորդում է aliq.ge-ն` նշելով, որ ոչնչացված ապրանքի շարքում եղել է հայկական արտադրության՝ 324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր ալկոհոլային խմիչք։

Զավեշտական է, որ լրատվականի հրապարակած նկարներում՝ ոչնչացված ապրանքի շարքում նաև վրացալեզու հոգևոր գրականություն է