Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովն այսօր հայտարարել է, որ իր երկրում նպատակահարմար չեն գտնում անդամակցել Եվրասիական միությանը: Այս մասին հաղորդում է Aze.az-ը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը չի ցանկանում փոփոխություններ կատարել իր արտաքին քաղաքականությունում, իսկ նման ձևաչափերում իրենք օգուտ չեն տեսնում: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել աշխարհի և տարածաշրջանի երկրների հետ. «Մեր պետությունը չպետք է ընտրի մեկ որոշակի կողմ, Ադրբեջանն ունի լայն հնարավորություններ և մտադիր է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին` հետևելով սեփական շահերին»,- ասել է նա: