տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի կողմից Եվրատեսիլում ձայներ գնելու փաստը կարող է համաեվրոպական քննության առարկա դառնալ

Ադրբեջանի կողմից Եվրատեսիլում ձայներ գնելու փաստը կարող է համաեվրոպական քննության առարկա դառնալ

184
0

SH_R_Azerbaijan-3

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է համացանցում հայտնված այն տեսանյութը, որում մի խումբ մարդիկ փորձում են որոշակի վճարի դիմաց ձայներ ապահովել Ադրբեջանի երգչի համար Եվրատեսիլ 2013-ի ժամանակ: Այս մասին հաղորդում է 15min.lt կայքը:

Գլխավոր դատախազության ներակայացուցիչ Էլյանա Մարտինոնենեի խոսքերով` «այս պահին դատական քննության հիմքեր չկան»: Նախօրեին գլխավոր դատախազության ներկայացուցիչը կայքին ասել էր, որ ձայներ գնելու տեսանյութն արվել է թաքնված տեսախցիկով, լուրջ ուսումնասիրության է ենթարկվել իրավապահների կողմից, սակայն քննության անհրաժեշտություն չի առաջացել: Այդուհանդերձ, Մարտինոնենեի կարծիքով` այս փաստը վկայում է, որ անհրաժեշտություն կա «անազնիվ» քվեարկության փաստը դարձնել համաեվրոպական քննարկման առարկա, և հնարավոր է, որ որոշակի ինստիտուտներ սկսեն զբաղվել դրանով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here