տուն Լուրեր Ադրբեջանի իշխանությունները ջուրն են գցում բոլոր ջանքերը. փորձագետ

Ադրբեջանի իշխանությունները ջուրն են գցում բոլոր ջանքերը. փորձագետ

204
0

emrt435CBsEDJA7lLVwHbX1N5K

Նման ճանապարհով Ադրբեջանը պարզապես փորձում է ցույց է տալ, որ պատրաստ է ամեն կերպ վերադառնալու իր նախկին քաղաքականությանը, այսինքն, մերժելու բանակցությունները եւ փորձելու ցույց տալ, որ հակամարտությունը դեռ լուծված չէ: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շուրջ 1 ժամ ադրբեջանական կողմից հնչած կրակոցներին:

«Այս քաղաքականությունը Ադրբեջանը իրականացնում է Թուրքիայի հետ համաձայնեցնելով: Այսինքն, Թուրքիայի հետ հարաբերությունները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները փողկապակցված են, եւ հենց  որեւէ  լարվածություն է նկատվում հայ-թուրքական հարբերություններում Ադրբեջանը իր կողմից փորձում է աջակցություն ցուցաբերել»,-ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները վաղուց պետք է գիտակցած լինեին, որ նման ագրեսիան ոչ միայն  ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, այլեւ ուղղված է միջնորդների դեմ:

«Որովհետեւ վերջին հաշվով լարվածություն բերելով, Ադրբեջանի իշխանությունները  ջուրն են գցում այդ բոլոր ջանքերը , որոնց վրա  ժամանակ են ծախսել` քիչ թե շատ լուծելի տարբերակներ մշակելու համար: Մինսկի խումբը  միշտ շարունակում է կոչերով հանդես գալ հակամարտող բոլոր կողմերին եւ չի կենտրոնանում կոնկրետ մեղավորների վրա` տվյալ դեպքում Ադրբեջանի վրա: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի նման գործունեությունը շարունակական կլինի»,-ասում է Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը հավելում է, որ Ադրբեջանի գործողությունները կանխելու  եւ  ավել լարվածությունից խուսափելու համար Մինսկի խումբը պետք է շատ ավելի հետեւողական եւ շատ ավելի հասցեական քննադատություններով հանդես գա: Եւ այս դեպքում այդ հասցեատերը պետք է լինի Ադրբեջանը:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here