տուն Հասարակություն Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի

Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի

229
0

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:

Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռք բերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

Նախագծով առաջարկվում է վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքի արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը, և կլուծվեն 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: