Հայաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության և ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։
«Հայկական կողմը կշարունակի հետևողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար»,- ասաց խոսնակը։