Քիչ առաջ Վիլնյուսում Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել Եվրամիության հետ:
Մոլդովան և Վրաստանը ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերը, իսկ Ադրբեջանն ու ԵՄ-ն համաձայնեցին հեշտացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգը: Եվրահանձնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպոյն իր խոսքի սկզբում ողջունեց Ադրբեջանի հետ այս համաձայնագրի ստորագրումը, ինչն, ըստ Ռոմպոյի, «ավելի է մոտեցնում ԵՄ-ն և Ադրբեջանը»:
Հայաստանի հետ կապված որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն չընդունվեց: