Իլհամ Ալիևի պատասխանը խոսում է այն մասին, որ հակամարտության լուծման բանաձև կա, և Ադրբեջանը չի ընդունում այդ միակ բանաձևը: Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները և ագրեսիվ գործողությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքին:
«Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։