
Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինային ռեժիմից փուլային կերպով դուրս գալու ծրագիրը կպատրաստվի այս շաբաթ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովին:
«Մայիսի 4-ից հետո սկսվում է կարանտինից դուրս գալու փուլը: Ելքը կարանտինից կիրականացվի փուլային տարբերակով: Մենք այլևս չենք վերադառնա մայիսի 4-ից առաջվա իրավիճակին: Այդպիսի բան չի սպասվում: Այդ հարցով տարաձայնություններ չկան, և որոշումն արդեն ընդունված է: Այս շաբաթ պարզ կդառնան երկարաձգված կարանտինային ռեժիմից դուրս գալու մանրամասները, և առաջիկա օրերին դրանք կներկայացվեն հասարակությանը»,-ասել է Մամեդովը:
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1436 դեպք, մահացել է 19 մարդ: