Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում սկսել են լայնածավալ զորավարժություններ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժություններում ներգրավված են բանակի առանձին զորամիավորումներ, ավիացիան, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային և հրետանային զորքերը, զրահատեխնիկա:
Զորավարժությունների ժամանակ ստուգվելու է զինվորական զորամիավորումների պատրաստությունը, կուսումնասիրվեն ռազմատեխնիկայի հնարավորությունները, ինչպես նաև նոր զենքերը: Մեծ ուշադրություն է դարձվելու օպերացիաների իրականացման տարբեր փուլերում հրամանների կատարմանը: