տուն Արցախ Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի ուղղությամբ

Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի ուղղությամբ

555
0

Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը զգալի ավելացել է։

 Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր 85 անգամ և հայկական դիրքերի ուղղությամբ արձակել 700 կրակոց։