տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը կորցրել է 77 զինվոր. Turan

Ադրբեջանը կորցրել է 77 զինվոր. Turan

70
0

CENTRASBAT 2000

Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության սեկտորի կորուստները՝ սկսած 2014թ. սկզբից մինչեւ օգոստոսի 31-ը կազմում են 77 հոգի։ Հաղորդում է Turan-ը՝ հղում կատարելով «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնին։

Այս ընթացքում վիրավորվել եւ զանազան վնավածքներ է ստացել 115 մարդ։ Ընդ որում 25-ը սպանվել են հայկական կողմից կրակոցների ժամանակ, 3-ը պայթել են ականի վրա։

49-ը ոչ մարտական կորուստներ են՝ 13-ը զոհվել են ավտովթարների ժամանակ, 2-ը՝ անհայտ պատճառներով, 7-ը ոչ կանոնդրական փոխհարաբերություններում, 3-ը՝ դժբախտ պատահարներից (խեղդվել են, հոսանքահարվել), 9-ը՝ մահացել են հիվանդություններից, 15-ը ինքնասպանություն են գործել, կամ զենքի հետ անզգույշ են վարվել։

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 26-ը վիրավորվել են հակառակորդի կրակոցներից, 10-ը պայթել են ականի վրա, մնացածը տուժել են ոչ մարտական իրավիճակում։ Այդ ընթացքում 1 զինապարտ զոհվել է ավտովթարի հետեւանքով։

Բացի այդ, հայկական կողմի կրակոցների հետեւանքով 16 քաղաքացի վիրավորվել է, երկուսը մահացել։