ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում այսօր կընտրեն Անվտանգության խորհրդի նոր 5 անդամների, որոնք ռոտացիոն համակարգով կփոխարինեն ոչ մշտական հինգ անդամներին:
Սպասվում է, որ Անվտանգության խորհրդի նոր անդամներ հունվարի 1-ից կդառնան Սաուդյան Արաբիան (ասիական-խաղաղօվկիանոսյան խումբ), Չիլի (լատինամերիկյան խումբ), Լիտվա (եվրոպական և մյուս խմբերի երկրներ), Նիգերիա և Չադ (աֆրիկյան երկրներ): Սպասվում էր, որ Գամբիան նույնպես կպայքարի Անվտանգության խորհրդում տեղ ունենալու համար, սակայն նա դուրս մնաց:
Խորհրդում հինգ պետությունները կփոխարինեն Ադրբեջանին, Գվատեմալային, Մարոկոյին, Պակիստանին և Տոգոյին: