տուն Բանակ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

409
0

Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է լարտվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ադրբեջանական կողմը հուլիսի 12-ից սկսած սադրիչ գործողությունների ընթացքում ինչ զինատեսակներից  է կրակել։

«Ըստ էության ադրբեջանական ստորաբաժանումները և սահմանապահ ստորաբաժանումները, ինչպես նաև երրորդ բանակային կորպուսում ունեցած իրենց ողջ զինանոցը գրեթե կիրառվել է, բացառությամբ մի քանի զինատեսակի: Թշնամին կիրառել է տանկեր, հրետանային միջոցներ, մինչև 122 մմ և չի բացառվում ավելի մեծ տրամաչափի, ինչպես նաև ականանետեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում։

Հայկ Մագոյան