տուն Աշխարհ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում (տեսանյութ, լուսանկարներ)

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում (տեսանյութ, լուսանկարներ)

308
0

Ադրբեջանի բանակի Նախիջևանի կայազորի զորքերի մարտական համաձայնեցման 2020 թ. ծրագրի համաձայն՝ Նախիջևանում սկսվել են հրամանատարական և շտաբային վարժանքներ:

Աադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը փոխանցում է mediaroom.am:  

Երկկողմանի եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական կազմավորումներն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության ահազանգով դուրս են բերվել ուսումնական տարածքներ ՝ զորքերը տարբեր աստիճանի մարտունակության վիճակի բերելու նպատակով:  

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենում մի կետից մյուսը կառավարման փոխանցման վարժանքներ:

Շտաբերի տարածքներում ծրագրվում է իրականացնել նաև պաշտպանական և հարձակողական վարժանքներ: