Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ղազախի շրջանի Ղուշճու Այրիմ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, հայկական Զինված ուժերի կողմից սպանվել է ադրբեջանցի Իբրահիմ Վելիևը:
Ադրբեջանցիների կողմից նշված տարածքը գտնվում է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող։ Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:
Հայկ Մագոյան