տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր չի ստորագրի. Պաշտոնական

Ադրբեջանը Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր չի ստորագրի. Պաշտոնական

117
0

EC_Azerbaijan_010312

Ադրբեջանը մտադիր չէ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Հաղորդում է Interfax գործակալությունը:

«Մենք արդեն տեղյակ ենք պահել Եվրամությանը, որ չենք կարող ընդունել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը: Ցանկանում ենք պատրաստել մի փաստաթուղթ, որն ավելի կհամապատասխաներ Եվրամիության հետ մեր հարաբերություններին», — ասել է Մամեդովը, ով հավելել է, որ այդ հարաբերություններն ավելի համապատասխանում են գործընկերություն որակմանը:

Մամեդովը հերքել է այն պնդումները, թե ասոցացման պայմանագրից հրաժարվելը պայմանավորված է Ռուսաստանի կողմից ճնշումներով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here