Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում կլինեն մայիսի կեսին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Նրա խոսքերով` համանախագահները սկզբում կլինեն Հայաստանում, ապա Լեռնայում Ղարաբաղում և Ադրբեջանում: Մամեդյարովը նշել է, որ այս առաքելության նպատակը փաստերի հավաքագրումն է:
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ուղարկվել Ադրբեջանի նամակը, որում մտահոգություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղում սիրիացի փախստականներ տեղակայելու կապակցությամբ: