Ադրբեջանի և Իրանի սահմանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով կա մեկ զոհ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Երեկ երեկոյան Լենքորանի շրջանում Ադրբեջանի պետական սահմանը հատելիս, մի խումբ իրավախախտներ կրակ են բացել սահմանապահների վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ զինվոր, 2-ը վիրավորվել են: Տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն: