Իրանն այսօր միայնգամից երկու անցակետ է փակել իրանա-ադրբեջանական սահմանի վրա, որի հետևանքով պետական սահմանը հատել ցանկացող հազարավոր մարդիկ և ավոտմեքենաներ մնացել են սահմանի վրա:
Հայտնի է, որ փակվել են Ջւլֆայի (Նախիջևան) և Բիլյասուվարի անցակետերը: Բաքվում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ այս գործողությունը հետևել է Ադրբեջանի կողմից «Փոլդեշտ» անցակետի փակմանը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: