«Շահ Դենիզի» գազային հանքավայրի հետագա զարգացումը կավելացնի Եվրոպայի գազային անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Հեյգը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանից մատակարարվող գազը կավելացնի մրցակցությունը եվրոպական գազային շուկայում, շահույթ կապահովի ծրագրի մասնակից բոլոր երկրներին, ինչպես նաև կստեղծի 30 հազար նոր աշխատատեղ։
«Հպարտ եմ, որ բրիտանական ընկերությունները BP-ի գլխավորությամբ մասնակցում են այս նախագծին»,- ասել է Հեյգը։ Բացի այդ, Հեյգը կարևորում է այս նախագիծը ադրբեջանա-բրիտանական հարաբերությունների լավացման համատեքստում։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում տեղի է ունենում «Շահ Դենիզ 2» նախագծի ստորագրման արարողությունը, որին ներկա են մի շարք երկրների ղեկավարներ և կառավարության անդամներ։ «Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են 1.2 տրլն խորանարդ մետր, իսկ այս նախագծի արժեք կազմում է 25 մլրդ դոլար։