Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով: Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել:
Շատերը գիշերը ստացել են իբր ՊՆ-ի անունից՝ հաղորդագրություններ կորուստների մասին եւ այլն: Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել:
Ինչ են անում, նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են, եւկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս:
Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:
Առավել մանրամասնր տեսանյութում:
Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով
Posted by Samvel Martirosyan on 2020 թ. հուլիսի 17, ուրբաթ