տուն Լուրեր Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է

Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է

486
0

dirqer ok

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից  Araratnews.am –ի թղթակցին փոխանցել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպրշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել դադարեցնել դիտարկումը:

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here