Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է արձակել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Անդրադառնալով ադրբեջանական մամուլի տարածած տեղեկություններին, թե հայկական զինուժը կրակ է արձակել Ադրբեջանի գյուղերի ուղղությամբ, Ստեփանյանը հերքեց այն՝ նշելով, որ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հակառակորդը, որի կրակոցները լռել են միայն հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։