տուն Լուրեր Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից․ ԱԱԾ

Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից․ ԱԱԾ

124
0

ԱԱԾ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թանգարանային արխիվից լուսանկար և կից հրապարակում արել․

«1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:
Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը: Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում է լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ:
Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում, մասնավորապես Ազրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկինԽան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»:

Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:

Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Հետևելով լրտեսին և ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը՝ Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here