տուն Բանակ Ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ. խոսնակ

Ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ. խոսնակ

346
0

ՀՀ Պն Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»։

Araratnews.am լրատվականը կապ հաստատեց Չինարիի գյուղապետարան`տեղեկանալու, թե թշնամու կրակահերթից գյուղն ինչ վնասներ է կրել: Գյուղապետարանից մեզ ասացին, որ այս պահին չեն կարող խոսել, սակայն  նծեցին, որ գյուղը լուրջ վնասներ չի կրել: