տուն Քաղաքական Միջազգային Ադոլֆ Հիտլերի տունը կվերածեն ներգաղթյալների ինտեգրման կենտրոնի

Ադոլֆ Հիտլերի տունը կվերածեն ներգաղթյալների ինտեգրման կենտրոնի

64
0

Austria Hitler's House

Այն տունը, որում ծնվել է Ադոլֆ Հիտլերն, այուհետ պատկանելու է ներգաղթյալների ինտեգրման հարցերով կենտրոնին։ Այս մասին հաղորդում է Austrian Times-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Բրաունաու ամ Ինիում գտնվող տանը։

Ավստրիայի իշխանությունները, որոնք ցանկանում են վերջ դնել այս շենքի ապագայի հետ կապված խոսակցություններին, պատրաստվում են իրականացնել կենտրոնին այն փոխանցելու գործարք։

Հիտլերն այս բնակարանում անցկացրել է իր կյանքի առաջին երեք տարիները։ 1938 թվականին այն գնել էր Մարտին Բորմանը, իսկ պատերազմից հետո այստեղ եղել է գրադարան, բանկ և այլ կազմակերպություններ։