տուն Լուրեր Ադմինիստրատիվ ռեսուրսը թույլ չի տալու, որ իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում. Ա. Մարտիրոսյան

Ադմինիստրատիվ ռեսուրսը թույլ չի տալու, որ իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում. Ա. Մարտիրոսյան

106
0

iiiii

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ  երկրում Սահմանադրական փոփոխությունների կարիք չկա:

«Մենք անձերի երկիր ենք, գերլիազորություններ ունեցող նախագահի երկիր՝ առանց պատասխանատվության. այստեղ միշտ վարչապետն է մեղավոր»,- կարծում է նա:

«Ադմինիստրատիվ ռեսուրսը թույլ չի տալու, որ իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում: Իրենք ամեն ինչ անելու են, որ բացի բուրգի գագաթից, մնացած կողմերը պահպանվեն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը` հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ոչ լեգիտիմ նախագահը որևէ լիազորություն չունի Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Պարզ է, որ Հայաստանում քաղաքացիներին քիչ է մտահոգում Սահմանադրական փոփոխությունները: Դրանք, կարծում եմ, ժամանակ ձգելու փորձեր են: Պետք է լինի լեգիտիմ նախագահ, խորհրդարան, որոնք իրավունք կունենան կատարելու սահմանադրական փոփոխություններ: Կարծում եմ, դրա կարիքը չկա»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը: