տուն Քաղաքական Միջազգային Ադենի ծոցում ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ուղղաթիռ է կործանվել

Ադենի ծոցում ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ուղղաթիռ է կործանվել

69
0

080516-N-5148B-090

ԱՄՆ-ի ծովային հետևակի ուղղաթիռը, որ 25 զինծառայող էր տեղափոխում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Ադենի ծովածոցում ընկել է ջուրը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների ՌԾՈՒ-ի հաղորդագրությանը:

Sikorsky CH-53E Super Stallion ռազմական ուղղաթիռը կործանվել է Mesa Verde նավի վրա վայրէջք կատարել փորձելիս: Թռչող սարքի բոլոր ուղևորներին հաջողվել է փրկել: Զինծառայողներոց ոմանք աննշան վնասվածքներ են ստացել, նավի վրա նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:

Հաղորդվում է, որ ուղղաթիռը զինվորականներին վարժանքներից հետո տեղափոխում էր Ջիբութի: ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի տվյալներով՝ պատահարը թշնամական ուժերի գործունեության հետևանք չէ: