տուն ժամանց Շոու-բիզ Ադամ Լևինն ու Գագան մարտի են բռնվել TWITTER-ում

Ադամ Լևինն ու Գագան մարտի են բռնվել TWITTER-ում

185
0

dg

«Maroon 5» խմբի երգիչ Ադամ Լևինը մեղադրանքներ է ներկայացրել Լեդի Գագային, սակայն Գագան պրովոկացիայի չի ենթարկվել: «Ֆու… հին մշակույթը երիտասարդների համար վերամշակելը քեզ նկարչուհի է դարձնում: Ավելի շուտ դա քեզ երգի ուսուցչուհու է նմանեցնում»- գրել է Լևինը: «Ես իրոք սիրում եմ գրել երաժշտություն իմ և իմ շրջապատի համար:Այսքանը: Պետք չէ ոչինչ ավելացնել»-ավելացրել էր նա: Երբ «հրեշների թագուհին» նկատել է, որ թվիթները իր մասին են եղել, պատասխանել է շատ հանգիստ տոնով: «Օհ երեխաներ, ինձ թվում է մեզ մոտ են եկել մշակույթը գնահատողներ», ինչին Ադամը պատասխանել է. «Ինձ թվում է Լեդին շատ է ընդդիմանում: Ես ինձ չեմ համարում կատարող, ես ունեմ խումբ և մենք միասին ենք ստեղծում երաժշտություն: Եվ քանի դեռ մեզ մոտ են մշակույթը գնահատողները, եկեք չմոռանանք նաև քերականության մասին»: Վերջին թվիթով նա ուշադրություն է հրավիրել գործընկերոջ տառասխալների վրա: Գագան դեռ չի պատասխանել թվիթներին:

Աղբյուր՝ Mtv RUSSIA

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here