Ամերիկյան Maroon 5 փոփ խմբի մենակատար Ադամ Լևինը People ամսագրի կողմից ճանաչվել է 2013 թվականի աշխարհի ամենասեքսուալ տղամարդը։ Այս մասին հաղորդվում է People-ի պաշտոնական կայքում։
«Ես պարզապես զարմացած էի և ապշած, և ինձ նույնիսկ թվում էր, թե նրանք կատակում են, սակայն չէին կատակում, և դա գերազանց է։ Որպես երաժիշտ՝ միշտ երազում ես «Գրեմիի» մասին, սակայն այսպիսի բան չէի սպասում»,- ասել է նա։
People-ը 1985 թվականից կազմում է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանշային աղյուսակը։ Անցած տարի նման պատվի արժանացել է դերասան Չենինգ Տատումը։