Տարեմուտին ընդառաջ տոնին պատրաստվողներն առանձնակիորեն կարևորում են տոնածառի զարդարումը։ Եթե ոմանց համար այդ արարողությունը տոնական տրամադրություն ապահովելն է, ապա Իսպանիայում, օրինակ, մտադիր են հաճելին համատեղել շքեղության ու բացառիկության հետ։
Այսպես, Իսպանիայի հարավում գտնվող Kempinski Hotel Bahia շքեղ հյուրանոցում պատրաստվում են ներկայացնել տարվա ամենաթանկարժեք տոնածառը: Ինչպես տեղեկացնում է luxurylaunches.com-ը, տոնական եղևնին զարդարված կլինի կարմիր, սպիտակ, վարդագույն, սև ադամանդներով, ինչպես նաև Bulgari, Cartier, Van Cleef & Arpels և Chanel բրենդների շքեղ զարդերով: Բացի այդ, անտառային գեղեցկուհու ճյուղերը կզարդարեն օծանելիքի սրվակներով:
Ենթադրվում է, որ շքեղ տոնածառի ընդհանուր գինը կհասնի 15,4 մլն դոլարի՝ այն դարձնելով աշխարհում, հավանաբար, ամենաթանկը: