տուն Լուրեր ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

233
0

eduaԴեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։

Արտգործնախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here