Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ուշադիր հետևել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում 25-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ինքը՝ արգենտինացին, դեմ չէ կատալոնական ակումբ տեղափոխվելուն՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ։
Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրդի «Ռեալը»։