ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Վեստնիկ Կավկազա»-ի ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցին պատասխանել է․
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաև բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր։ Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ»,- ասել է նա։
Araratnews.am-ը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերվում հայկական կողմը Զախարովայի այս հայտարարությանը, որով նա վերահաստատում է ԵԱՀԿ համանախագահների՝ «տեղահանվածների» վերաբերյալ հայտարարությունը, որի կողմ է հանդիսանում նաև Ռուսաստանը։
ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ չեն մեկնաբանում ԵԱՀԿ համանախագահների նախկինում արված հայտարարությունները՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը։