Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:
?Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:
✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: