տուն Մամուլ ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին ծառայում է ՊՆ-ում. «Հրապարակ»

ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին ծառայում է ՊՆ-ում. «Հրապարակ»

315
0

«Հեղափոխությունից հետո իշխանության եկած անձինք իրենց որդիներին հրապարակավ ուղարկեցին բանակ, այն էլ՝ Ղարաբաղ՝ որպես օրինակ այլոց համար:

Ճիշտ է՝ մեկ տարում նրանց որդիները մի քանի անգամ արձակուրդ են եկել տուն, ինչը շարքային զինծառայողներին անհա­սանելի է, սակայն փաստ է, որ մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, պաշտ­պանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ էդգարը, ծառայում են Ղարաբաղում:

Մինչդեռ պարզվում է՝ այլ պաշտոնյաներ այնքան էլ չեն «վարակվել» այդ օրինակից: Սփյուռքի նախկին փոխնախարար, այժմ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի որդին ծառայում է Պաշտ­պանության նախարարությունում՝ միջազգային հյուրերին է ուղեկցում: Պաշտպանության նախա­րարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Վահագն Մելիքյանի որդին ՀՀ զինված ուժեր է եկել կամավոր, ինքն ունի բացառիկ գիտելիքներ, իմացություն և կրթություն:

Այո, ինքը պաշտպանական քա­ղաքականության վարչությունում է ծառայում: Ոչ միայն հյուրերին է ընդունում, ուղեկցում, այլև դա իր գործառույթներից մեկն է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here