Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից, որտեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, դուրս եկավ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Նշենք, որ նա հարցերին չպատասխանեց, իսկ փաստաբանը հաստատեց, որ նրան ձերբակալելու որոշում է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից, որն այս գործով վարույթն իրականացնող մարմինն է:
Պաշտպանը ասաց նաև, որ կալանավորման միջնորդությունը հետաձգվեց մինչ վաղը ժամը 17։00-ն, դրա պատճառը, նրա խոսքով, փաստերի մեծածավալ լինելն է պատճառը, և ցուցմունքների մեջ հակասություններ կան՝ մեղադրանքի հիմքում մեկ հոգու վկայություն է:
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը, հերքել է հնարավոր ընտրակաշառք բաժանելու իր մեղադրանքը։
Հիշեցնենք նաև, որ Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը դատարանը երեկ՝ հունիսի 17-ին, ոչ իրավաչափ է ճանաչել։