տուն Սպորտ Աբրահամ Խաշմանյանը հաստատվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Աբրահամ Խաշմանյանը հաստատվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

204
0

zPn9IfdBY401egj7n8KywQiKg6

Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ տեղի ունեցած

ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի, ՀՖՖ ակումբների արտոնագրման 2013թ. մրցաշարջանի գործունեության հաշվետվության, ՀՀ ֆուտզալի 2013-2014թթ. առաջնության անցկացման կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հաստատման հարցերը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին հաստատելու հարցը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ՀՖՖ ակումբների արտոնագրման 2013թ. մրցաշարջանի գործունեության հաշվետվությունը, ՀՀ ֆուտզալի 2013-2014թթ. առաջնության անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: ՀՖՖ Գործադիր կոմիտեն Աբրահամ Խաշմանյանին հաստատեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կաքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here