տուն Հասարակություն Իրավական Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

252
0

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերևույթ դիտավորությամբ դրսևորած անգործության հետևանքով տևական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը: