տուն Քաղաքական Միջազգային Աբխազիան կվերադարձնենք սիրով. Գեորգի Մարգվելաշվիլի

Աբխազիան կվերադարձնենք սիրով. Գեորգի Մարգվելաշվիլի

157
0

georgiaelection

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Թբիլիսիում կայացած երդմնակալության արարողությունից հետո անդրադարձել է Վրաստանի նախկին տարածքների վերադարձման հարցին:

«Մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք հատկապես տնտեսության, զբաղվածության հարցերում, և ինչպես գիտեք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իշխանությունները վերջին շրջանում իրականացրել են շատ կարևոր նախագծեր, առողջացրել են տնտեսությունը և իրական հնարավորությունները ստեղծել, որպեսզի տնետսությունը ոտքի կանգնի:

Զուգահեռաբար մենք կարողացել ենք հարուցել լուրջ փոփոխություններ և օգնել ենք ինչպես գյուղին, այնպես էլ` քաղաքին:»

Այս ամենը նախապայմաններ են, որպեսզի լուծենք մեզ համար ցավալի խնդիրները` սիրով, այլ ոչ թե ուժով վերամիավորելու մեզ Աբխազիան և Ցխինվալը: Մենք ոչ մի դեպքում պատերազմ չենք սկսի և զենքի չենք դիմի, քանի որ մենք ավելի լուրջ փաստարկներ ունենք: Կլինի ավելի պայծառ, տնտեսապես ուժեղ Վրաստան: Կլինի մի երկիր, որտեղ կպաշտպանվեն բոլորի շահերը, որտեղ ոչ մի էթնոս խնդիր չի ունենա, ընդհակառակը` այստեղ բոլորի իրավունքները մինչև վերջ պաշտպանվելու են և ապահովագրվեն: Նման փաստարկներով ենք մենք խոսելու մեր աբխազ և օս եղբայրների հետ»,- ասել է Մարգվելաշվիլին: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here