տուն Քաղաքական Միջազգային Աբխազիայի նախագահը հոսպիտալացվել է

Աբխազիայի նախագահը հոսպիտալացվել է

104
0

54

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հոսպիտալացվել է ճնշման կտրուկ տատանման պատճառով: Այս մասին տեղեկացնում են աբխազական լրատվամիջոցները:

Նա իրեն վատ է զգացել նախօրեին «հասարակայնության ներկայացուցիչների և «Ամցխարա» կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո»: Կանչով ժամանած բժիշկները՝ նրա մոտ արձանագրել են արյան ճնշման բարձրացում:

Նախօրեին՝ երեկոյան, նա ինքնուրույն գնացել է Սուխումի 2-րդ հիվանդանոց, ինչից հետո որոշում է կայացվել նրա հասպիտալացման մասին: Ներկայում նրա վիճակը գնահատվում է  կայուն: