տուն Հասարակություն Մշակույթ ԱԲԲԱ խմբի տղաները հերքել են վերամիավորվելու մասին լուրերը

ԱԲԲԱ խմբի տղաները հերքել են վերամիավորվելու մասին լուրերը

282
0

Լեգենդար ԱԲԲԱ խմբի անդամ Բյորն Ուլվեուսը հերքել է գալիք տարվա ընթացքում խմբի վերամիավորման մասին ինֆորմացիան:

Մենք ուղղակի չենք զգում այդ անելու անհրաժեշտությունը: Անսպասելի կերպով բեմ վերադառնալը դարձել է շատ մոդայիկ: Այս պահին ես չգիտեմ եւ ոչ մի խումբ, որոնք երգում էին 80-ականներին, որոնք այժմ ելույթ չեն ունենում. ասել է Բյորնը:

Վերամիավորման մասին լուրերը հերքել է նաեւ խմբի մյուս անդամ` կոմպոզիտոր Բեննի Անդերսոնը, որը շվեդական Dagens Nyheter թերթին ասել է, որ նման բան իրեն հայտնի չէ:

2014 թվականին կլրանա ԱԲԲԱ խմբի Waterloo երգի կատարման 40 տարին, հենց այդ երգը խումբը կատարեց Եվրատեսիլ մրցույթի ժամանակ եւ հենց այդ երգով նրանց ճանաչեց աշխարհը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here