Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Առաջիկա բարեփոխումների արդյունքում ԱԱԾ-ն ամբողջական փոխելու է իր գործառնական նշանակությունները, մասնավորապես քննչական և հակակոռուպցիոն գործառույթներն ամբողջությամբ դուրս են գալու, և ԱԱԾ-ն առնչվելու է երեք թեմայի. հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և անվտանգություն և սահմանադրական կարգի պահպանություն. այսինքն՝ արտաքին անվտանգություն և ներքին անվտանգություն և մի շարք գործառույթներ: Եվ ԱԱԾ-ն այս առումով է, որ կարծում ենք՝ ինքը նախարարություն երբևէ չպետք է դառնա: Եվ մենք կարծում ենք, որ հետախուզությունը ևս երբեք պետք է ԱԱԾ գործառույթ չլինի»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: