տուն Լուրեր ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդում հայտնաբերված թմրանյութի գործով

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդում հայտնաբերված թմրանյութի գործով

119
0

uuuuuuuuuu

Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի  մաքսանենգության դեպքի հայտնում  ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին  ՀՀ ԱԱԾ  կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական  աշխատանքների արդյունքում  Երևան  քաղաքում ձերբակալվել  է  Հայաստանի  և Վրաստանի տարածքով  տարանցիկ դեպի Թուրքիա  նշված  քանակության թմրամիջոցի  տեղափոխման  կազմակերպիչներից, 1973 թվականին  ծնված, Թուրքիայի քաղաքացի  հանդիսացող Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց  տեղափոխելու նպատակով, դեռևս  ամիսներ առաջ,  հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է  հատուկ հարմարեցված թաքստոց:

Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է:

 

 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here