ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա հավելեց, որ «Ստի վերջը» խորագրով յոթերորդ տեսանյութը, որում Մինասյանը հնչեցնում է մեղադրանքները, ՀՀ գլխավոր դատախազությունն է ուղարկել ԱԱԾ։